Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սպարտակ Վարազդատի Մկրտչյանի դիմումը ՝
ո ր ո շ ու մ եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ալվար բնակավայրում տեղակայված, Լուսվարդ Ղևոնդի Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող, 08-005-0001-0028 կադաստրային ծածկագրով 0,131 հեկտար ընդհանուր մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ալվար բնակավայր, 1-ին փողոց, 22/1 բնակելի տուն: