Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 4-ի թիվ 51-Ն որոշման դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է` Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում գտնվող թվով 15 բետոնյա բլոկները և 7 բետոնյա պատերը տեղափոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայր, նշված բնակավայրում գտնվող Ախուրյան գետի վրա կառուցված կամուրջը վերանորոգելու նպատակով: |