Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Մուշեղ Ռազմիկի Կյուրեղյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում Է՝ 1. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 24, շենք 31, բնակարան 17 հասցեում գտնվող 45.62 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով, անհատույց, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով օտարել այդ բնակարանի վարձակալՄուշեղ Ռազմիկի Կյուրեղյանի 4անձից բաղակացած ընտանիքին /հետագայում՝ Նվիրառու/:
2. 2. Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝
Մուշեղ Ռազմիկի Կյուրեղյանին,
կնոջը՝ Սաթենիկ Մամիկոնի Կյուրեղյանին,
որդուն՝ Կարեն Մուշեղի Կուրեղյանին,
աղջկան՝ Լիլիթ Մուշեղի Կյուրեղյանին։
3. 3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:
4. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին: |