Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի հունիսի 26-ի հերթական նիստի ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 122-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ 2025 թվականի մայիսի 19-23-ը իրականացված իրավական եվ մասնագիտական հսկողության արդյունքների մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը ժամանակավոր օգտագործման համար վարձակալության իրավունքով տրամադրելու և տրամադրման պայմանները հաստատելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմաններում գտնվող, Բյուրակն Բնակավայրի Տարածքում «ԽԱՍ ՔԱՐ» սահմանափակ պաստասխանատվությամբ ընկերության կողմից Գյուլիբուլաղի տուֆի հանքավայրում ընդերքի ուսումնասիրության և այլ հետազոտական աշխատանքներ կատարելու համար համաձայնություն տալու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` Ամասիա) քաղաքացի Ջեմմա Ժորժիկի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` Զարիշատ) քաղաքացի Վելիխան Աշոտի Բադասյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` Ամասիա) քաղաքացի Արթուր Գագիկի Մինասյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` Ամասիա) քաղաքացի Անահիտ Լյովայի Մելոյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
10.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 9-րդ փողոց 1/6 շինություն հասցեի կիսանկուղը և 08-010-0059-0001կադաստրային ծածկագրով 0,05834 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին հաստատելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
11. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության 08-010-0056-0015 կադաստրային ծածկագրով 0,02766 հեկտար հողամասն ընդլայնման նպատակով քաղաքացի Արման Սանասարի Շաղոյանին ուղղակի կարգով վաճառելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
12. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21214-130-20 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին հաստատելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
13.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ 21214 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին հաստատելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
14. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին:
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):