Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թափոնների վերամշակման թիվ ՇԱԹ-29/345 թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 85-Ա որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող /բնակավայր՝ Բյուրակն/ 08-033-0427-0005 կադաստրային ծածկագրով 2,46013 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը, ըստ նպատակային նշանակության, մինչև 2037 թվականի դեկտեմբերի 12-ը, 1 հեկտարի համար 45,000 /քառասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել ԴԱՆՍԱՌ ԲԱԶԱԼՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերուրթյանը: