Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում գտնվող քաղաքացիներ Նորայր Հաբեթնակի Մկրտչյանին, Անահիտ Ավետիսյանին, Հաբեթնակ Նորայրի Մկրտչյանին, Արթուր Նորայրի Մկրտչյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 17-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
<<1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայր Ողջի 6-րդ փողոց, 1 բնակելի տուն հասցեում Նորայր Հաբեթնակի Մկրտչյանին, Անահիտ Ավետիսյանին, Հաբեթնակ Նորայրի Մկրտչյանին, Արթուր Նորայրի Մկրտչյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,5888 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված`60,63 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունները ճանաչել օրինական։
2.Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 19500(տասնինը հազար հինգ հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ։>>