Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4,1-րդ կետերի, 82-րդ հոդվածի 7-րդ մասի, և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով «Փըրֆեկտ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անկախ աուդիտորի 2024 թվականի փետրվարի 16-ի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության /կցվում է/ առկայությամբ ` համաձայն թիվ թիվ 1, 2, 3 հավելվածների :
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը` համաձայն թիվ 4 հավելվածի: |