| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Հրանտ Վելիխանի Աբգարյանի  , իր 2023 թվականի հունիսի 30-ի դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 31,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինության առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և 24,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինության երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/շինությունը,  0,07 քառակուսի մետր պարիսպը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  08-066-0009-0017 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների գործառնական նշանակության 0,00765 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Հողմիկ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին   Ո ր ո շ ու մ  է. 1.  Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 31,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինության առաջին հարկը /արտադրական նպատակային նշանակության արտադրամաս գործառնական նշանակության/ և 24,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինության երկրորդ հարկը /բնակելի նպատակային նշանակության, բնակելի տուն գործառնական նշանակության/շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական  օբյեկտների գործառնական նշանակության 08-066-0009-0017  կադաստրային ծածկագրով  0,00765 հեկտար մակերեսով հողամասում (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Հողմիկ 2-րդ փողոց, 34/1)  գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 84426 (ութսունչորս հազար չորս հարյուր քսանվեց) ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով  վաճառել կառուցապատող քաղաքացի` Հրանտ Վելիխանի Աբգարյանի  /նույնականացման քարտ՝ 010574770, տրված` 021 կողմից,  24/02/2022, հաշվառման հասցե` գյուղ Հողմիկ, 3-րդ փողոց, տուն 9): 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :     |