Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրի տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող 08-010-0028-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցվել է շինություն, որը մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրի բնակիչ՝ Արթուր Գագիկի Մինասյանը, ով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 08-010-0028-0002 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն 0,11075 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված շնությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024WBDJ9L ծածկագրով, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այն կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի դրույթներով որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-010-0028-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11075 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 121,20 քառակուսի մետր մակերեսով մառանները և 42,12 քառակուսի մետր մակերեսով ճանաչել օրինական և այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը:
2. Անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականության իրավունքները ենթարկել պետական գրանցման՝ քաղացացու միջոցներով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը և դրանով զբաղեցված հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացրած անձին: