Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածիդրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 26-րդ փողոց, օբյեկտ 4 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, 08-010-0073-0003 կադաստրային ծածկագրով /անշարժ գույքի վկայական թիվ 25022022-08-0054/, 0,10732 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը և 407,28 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը անհատույց, 5 տարի ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Ամասիայի բրդի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը: |