Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի Հայաստանի Հանրապետության կառավարության 27 օգոստոսի 2020 թվականի N 1411-Լ որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝
«ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի պատվարի եվ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում» ծրագրի(այսուհետ՝ Ծրագիր) ազդեցության գոտում գտնվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից՝
1) 95.65 Հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը և վարելահողերը օտարել Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքի միջոցով՝ որպես 1 քմ-ի փոխհատուցման գումար սահմանելով ՀՀ կառավարության 27 օգոստոսի 2020 թվականի N 1411-Լ որոշմամբ սահմանված 109 ՀՀ դրամ կադաստրային արժեքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2) Ծրագրի հողօգտագործման գոտում գտնվող 75.14 Հա ընդհանուր մակերեսով հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը մինչև Ծրագրի իրականացման վերջնաժամկետը ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3) Ծրագրի ազդեցության գոտում գտնվող 38.3 Հա ընդհանուր մակերեսով մնացած բոլոր հողատեսքերը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը ՝ համաձայն թիվ 3 հավելվածի: