Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներվ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի 2024 թվականի մարտի 27-ի թիվ 555-Ա հրամանը, «ԼԻՉԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 27.03.2024 թվականի ՇԱԹ-29/736 թույլտվությունը, 27.03.2024թվականի N Լ-736 լեռնհատկացման ակտը և ընդերքօգտագործման 27.03.2024 թվականի NՊ-736 պայմանագիրը, որոնցով «ԼԻՉԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի տարածքում գտնվող կայծքարի հանքավայրում 20 տարի ժամկետով բաց եղանակով իրականցնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները և հաշվի առնելով «ԼԻՉԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի 2024 թվականի հունվարի 29-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, ըստ որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի տարածքում գտնվող կայծքարի Կապույտկողի հրաբխային խարամների հանքավայրում հրաբխային խարամի արդյունահանման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող 08-028-0112-0046 կադաստրային ծածկագրով 6,98338 հեկտար, 08-028-0112-0001 կադաստրային ծածկագրով 0,56362 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասերը և 08-028-0112-0050 կադաստրային ծածկագրով 0,24734 հեկտար, 08-028-0112-0047 կադաստրային ծածկագրերով 0,50095 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում խարամների հանքավայրում արդյունահանում կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար: 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: