Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 26-րդ փողոց, 6 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, 08-010-0073-0004 կադաստրային ծածկագրով /անշարժ գույքի վկայական թիվ 01022020-08-0036/, 0,1357 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը և 737,24 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը անհատույց/մշտական/, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Նանե Մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |