Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 7-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

որոշում է`

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 7-Ա որոշման հավելվածի 138-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 139, 140, 141, 142, 143, 144, 145, 146, 147, 148, 149 և 150 կետերով.

139. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո, եթե մինչ այդ համայնքի ավագանու կողմից հաստատվել է համայնքի բյուջեն, երկշաբաթյա ժամկետում դրանում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ և (կամ) լրացումներ:

140. Համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկությամբ՝ ըստ անհրաժեշտության։ Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի` օրենքով սահմանված հավասարակշռությունը:

141. Համայնքի ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների կողմից բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախաձեռնելու առաջարկությունը՝ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով, ներկայացվում է համայնքի ղեկավարին:

142. Համայնքի ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկած այն փոփոխությունների և (կամ) լրացումների վերաբերյալ, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են բյուջեի ելքերը, համայնքի ղեկավարը կազմում և ավագանուն է ներկայացնում իր եզրակացությունը:

143. Համայնքի ղեկավարը իր կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկությամբ բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ավագանու որոշման նախագիծը` կից համապատասխան փաստաթղթերով, համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով:

144. Համայնքի ավագանու անդամները ավագանու նիստից առնվազն մեկ օր առաջ բյուջեում փոփոխությունների և (կամ) լրացումների նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում:

145. Համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներն անցկացնում են նախնական քննարկումներ և բյուջեում փոփոխությունների և (կամ) լրացումների նախագծի վերաբերյալ իրենց եզրակացությունները գրավոր ներկայացնում են Համայնքի ղեկավարին:

146. Ավագանու նիստում համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ, որպես հիմնական զեկուցող, հանդես է գալիս առաջարկություն ներկայացնողը:

147. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին նախագիծն ավագանու նիստում քննարկվում է համայնքի բյուջեի նախագծի քննարկման համար սահմանված կարգով։

148. Համայնքի ավագանու քննարկումից հետո, քվեարկության է դրվում Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին ավագանու որոշման նախագիծը։ Քվեարկությունն իրականացվում և համապատասխան որոշումն ընդունվում է սույն կանոնակարգով սահմանված կարգով։ Ավագանու որոշումն ընդունվում է նիստին ներկա ավագանու անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

149. Համայնքի ավագանու անդամի (անդամների) կամ մշտական հանձնաժողովների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են բյուջեի ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և համապատասխան որոշումն ընդունում՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

150. Համայնքի բյուջեի փոփոխությունները և (կամ) լրացումները, ավագանու հաստատումից հետո, հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner