Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 14-ի թիվ 32-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2023 թվականի մարտի 31-ի թիվ 11/1 արձանագրությունը.
որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի/բնակավայր Զարիշատ/ սեփականությունը հանդիսացող 08-038-0206-0104 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 10,00164 հեկտար, անջրդի, 3-րդ կարգի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, 83827 ( ութսուներեք հազար ութ հարյուր քսանյոթ) դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Արթուր Մուշեղի Կարապետյանին (անձնագիր՝ AR0256851, տրված՝ «05» ապրիլի 2017 թվական, 021-ի կողմից) և կնքել հողի վարձակալության պայմանագիր:
2. Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: