Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գտնվող բնակելի տունը, ավտոտնակը, անասնաշենքը, օժանդակ շինությունը կառուցել են մինչև 2001 թվականը, դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,230 հեկտար հողամասը հանդիսանում է Սամվել Հովհաննեսի Պետրոսյանի, Սամվել Հովհաննեսի Պետրոսյանի, Անահիտ Գրիգորի Վարդանյանի, Հովհաննես Սամվելի Պետրոսյանի, Ինգա Սամվել Պետրոսյանի սեփականությունը և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Հովհաննեսի Պետրոսյանի 2025 թվականի հուլիսի 7-ի դիմումը
Որոշում եմ
-
Վերականգնել և ճանաչել Սամվել Հովհաննեսի Պետրոսյանի /ծնված՝ 1963 թվականի հուլիսի 27-ին, նույնականացման քարտ՝ 013956693/, Անահիտ Գրիգորի Վարդանյանի/ծնված՝ 1963 թվականի օգոստոսի 22-ին, նույնականացման քարտ՝ 007872070/, Արման Սամվելի Պետրոսյանի /ծնված՝ 1985 թվականի դեկտեմբերի 19-ին, նույնականացման քարտ՝ 011045069/, Հովհաննես Սամվելի Պետրոսյանի/ծնված՝ 1987 թվականի փետրվարի 13-ին, անձնագիր՝AP0673191/, Ինգա Սամվել Պետրոսյանի /ծնված՝ 1988 թվականի հուլիսի 2-ին, անձնագիր՝AU0394891/ սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի 7-րդ փողոց, թիվ 12 շինություն հասցեում 0,230 հեկտար մակերեսով հողամասի վրա գտնվող 118,1 քառակուսի մետր մակերսով բնակելի տան, 15,2 քառակուսի մետր բնակելի տան, 37,9 քառակուսի մետր ավտոտնակի, 94,5 քառկուսի մետր անասնաշենքի, 8,8 քառակուսի մետր օժանդակ շինության նկատմամբ:
-
Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
-
Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի վրա:
|