Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Թույլ տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանին «Հողմիկ բնակավայրում մշակույթի տան վերանորոգում» սուբվենցիոն ծրագիրը ավարտին հասցնելու համար,/ շինարարական աշխատանքներ և նախագծի փոփոխություն / կատարել գնում մեկ անձից, քանի որ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է: |