Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասի>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված << Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի >> 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,01223 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սիլվա Հովնանի Մաճարյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր` 2024MQFZQJ, հիմք ընդունելով Սիլվա Հովնանի Մարգարյանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դիմումը`
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության` 0,01223 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ 9,53 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 2,04 քառակուսի մետր արտաքին մակերեսով հարթակը, 14,43 քառակուսի մետր արտաքին մակերերսով օժանդակ շինությունը, 6,23 քառակուսի մետր, 0,09քառակուսի մետր, 0,27 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը:
2. Որոշման 1-ին կետով օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը` տվյալ կառույցն իրականացրած անձին` Սիլվա Հովնանի Մաճարյանին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն ներկայացնել:
3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը`
ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիններում.
բ) չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն սպառնում քաղաքացինների կյանքին և առողջությանը.
գ) կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիններում, այն կատուցված է քաղաքաշինական նորմերին և կանոներին համապատասխան և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման: