Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 7-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետով ընդունված կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ |