Գյուղացիների հետ հանդիպել է տարածքային նախարար Լոքյանը, խոսել է հետները, բայց պիտի ասեմ, որ միանշանակ բոլորի ցանկությունը չի եղել Սարապատ փնջին միանալը, մի մասն ամեն դեպքում կողմ է եղել Ամասիայի տարբերակին, բայց դե երեւի մեծամասնություն չեն կազմել:- ասում է Ջեմմա Հարությունյանը,- Ես կարծում եմ, որ հողմիկցիների համար ասենք բանկի, պոլիկլինիկայի, զագսի ծառայություններից օգտվելու համար ավելի նպատակահարմար կլիներ Ամասիա գալը, քան գնան հասնեն Գյումրի կամ Աշոցք»:Դեկտեմբերի 7-ից Ամասիա համայնքի կազմում ընդգրկված գյուղական բոլոր բնակավայրերում նշանակվել են լիազոր ներկայացուցիչներ: Այդ նպատակով համայնքների բնակիչների հետ տեղերում կազմակերպվել են հանդիպումներ: Գյուղերից երկուսում՝ Արեգնադեմում եւ Ողջիում, ի տարբերություն մյուս գյուղերի, նախկին գյուղապետերը որպես լիազոր ներկայացուցիչներ չեն ընտրվել: Ջեմմա Հարությունյանի փոխանցմամբ՝ դա եղել է գյուղացիների ցանկությունը: Հանգամանքը, որ կոնկրետ Արեգնադեմի համայնքապետ Աղուն Հազրյանը ՏԻՄ ընտրություններում իր մրցակիցներից մեկն էր եւ պայքարում էր խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար, դերակատարում չի ունեցել: |