Այսօր: Ուրբաթ, 3 Փետրվարի 2023թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 76-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 76-Ա


Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԼՈՒՍԻՆԵ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ 4 ԱՆՁԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի  594-րդ հոդվածի 1-ին  և  2-րդ  մասերի  դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Լուսինե Հրաչիկի Սիմոնյանի 2022թվականի սեպտեմբերի 20-ի դիմումը,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

 

որոշում Է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, 26-րդ փողոց , 11 շենք , 40 բնակարան հասցեում գտնվող 36,2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով, անհատույց, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով օտարել այդ բնակարանի վարձակալ Լուսինե Հրաչիկի Սիմոնյանի 4 անձից բաղկացած ընտանիքին /հետագայում՝ Նվիրառու/:

2. Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝ Լուսինե Հրաչիկի Սիմոնյանին, ամուսնուն՝ Աղվան Վարազդատի Բադալյանին, աղջկան՝ Լիլիթ Աղվանի Բադալյանին, որդուն՝ Դավիթ Աղվանի Բադալյանինին:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

4. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
amasia.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner