Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 2-րդ, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի Ջեմմա Ժորժիկի Հարությունյանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի դիմումը ՝ համայնք Ամասիա բնակավայր Ամասիա 24-րդ փողոց, 14 բնակելի տուն հասցեավորմամբ սեփականության իրավունքով պատկանող հողամասում / հիմքը` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 27092024-08-0057 վկայական/ ինքնակամ կառուցված` 360,054 քառակուսի մետր մակերեսով շինություններն օրինականացնելու վերաբերյալ, հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և որպես ինքնակամ կառույց հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024JXDBM4 ծածկագրով,
Որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայր Ամասիա 24-րդ փողոց, 14 բնակելի տուն հասցեում Ջեմմա Ժորժիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 2,1163 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված` 360,54 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունները և պարիսպը ճանաչել օրինական։
2.Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 115950 (հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր հիսուն ) Հայաստանի Հանրապետության դրամ։
3.Վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման: