Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-րդ հոդվածի 1-ի մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող GAZ 53 մակնիշի ապակոմպլեկտավորված մեքենան աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին հաստատելու մասին» թիվ 40-Ա որոշումը:
2. Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող САЗ 3507 մակնիշի 0428АДФ պետհամարանիշով 194167 թափքի համարով, ապակոմպլեկտավորված, շահագործման համար ոչ պիտանի / առկա է մեքենային հենասայլը, վարորդի խցիկը, մեկ դուռը, դիմացի վահանակը, շարժիչի փակոցը, անվաթևը/ ավտոմեքենան:
3. Հաշվի առնելով «Ա.Գ. Էսթեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 18.12.2023թվականի N 12282321 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատել աճուրդի մեկնարկային գինը՝ 63000 (վաթսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: