Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Աշոտ Վելիխանի Հակոբյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին՝
որոշում Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 2, փողոց 29, 3 բնակարան հասցեում 46,04 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետականգրանցման վկայական 30102017-08-0021/ անհատույց,ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով,յուրաքանչյուրին հավասար բաժիններով՝ նվիրել բնակարանի վարձակալ Աշոտ Վելիխանի Հակոբյանի ընտանիքին՝ /հետագայում՝ Նվիրառուներ/:
2. Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերեր ճանաչել՝ Աշոտ Վելիխանի Հակոբյանին և Ալվարդ Սուրենի Հովսեփյանին:
Աշոտ Վելիխանի Հակոբյան 1/2 մաս.
Ալվարդ Սուրենի Հովսեփյան 1/2 մաս.
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուներին: