Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Եկամտային մաս՝
1) «Տող 1393»՝ «0» թիվը փոխարինել «14790,5» թվով,
2. Ծախսային մաս, ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝
1) «Բաժին 1, խումբ 1, դաս 1, հոդված 4111»` «75247,0» թիվը փոխարինել «73358,6» թվով,
2) «Բաժին 1, խումբ 1, դաս 1, հոդված 4251»` «590,0» թիվը փոխարինել «1843,4» թվով,
3) «Բաժին 1, խումբ 1, դաս 1, հոդված 5121»` «0» թիվը փոխարինել «13000,0» թվով,
4) «Բաժին 4, խումբ 2, դաս 1, հոդված 4252»` «720,0» թիվը փոխարինել «1300,0» թվով,
5) «Բաժին 4, խումբ 3, դաս 6, հոդված 5113»` «0» թիվը փոխարինել «390,5» թվով,
6) «Բաժին 4, խումբ 3, դաս 6, հոդված 4239` «0» թիվը փոխարինել «55,0» թվով,
7) «Բաժին 4, խումբ 5, դաս 1, հոդված 5134»` «2500,0» թիվը փոխարինել «6000,0» թվով,
8) «Բաժին 6, խումբ 6, դաս 1, հոդված 5121»` «10800,0» թիվը փոխարինել «0» թվով,
9) «Բաժին 6, խումբ 6, դաս 1, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «4500,0» թվով,
10)«Բաժին 1, խումբ 6, դաս 1, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «2500,0» թվով,
11) «Բաժին 7, խումբ 3, դաս 1, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «850,0» թվով,
12) «Բաժին 9, խումբ 2, դաս 1, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «850,0» թվով,
13)«Բաժին 11, խումբ 1,դաս 2, հոդված 4891»` «18444,9» թիվը փոխարինել «3654,4» թվով,
14) «Տող 4772»՝ «0» թիվը փոխարինել «14790,5» թվով: