|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 նոյեմբերի 2023 թվականի N 99-Ա |
ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Թույլ տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանին «Ամասիա բնակավայրում գտնվող այգու բարեկարգում և կանաչապատում» ենթադրամաշնորհային ծրագիրը ավարտին հասցնելու համար կատարել գնում մեկ անձից, քանի որ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
2.Միաժամանակ թույլ տալ կատարել գնում մեկ անձից՝ տեխնիկական հսկողություն իրականացնելու համար: |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՐԴՈՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(453.70 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|