|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2025 թվականի N 262-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՆԴԻՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-024-0020-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,013133 ՀԵԿՏԱՐ, 08-024-0020-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,100657 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով.
որոշում եմ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրի 2-րդ փողոց 2/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-024-0020-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,013133 ՀԵԿՏԱՐ, 08-024-0020-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,100657 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|