Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 9-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2023 թվականի N 9-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ԶՈՐԱԿԵՐՏ ԳՅՈՒՂ ԴԱՐԻԿ/ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ( ԱՆԱՍՆԱՇԵՆՔ, ԱՐՏԱԴՐԱՄԱՍ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իր 2023 թվականի հունվարի 16-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 2509,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով, 2345,1 քառակուսի մետր ներքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` անասնաշենք, արտադրամաս, օժանդակ շինություն) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-039-0009-0004 կադաստրային ծածկագրով 0,51874 հեկտար մակերեսով հողամաս (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, բնակավայր զորակերտ գյուղ դարիկ 2-րդ փողոց, 3 անասնաշենք) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված արտաքին 2509,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով, 2345,1 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` (անասնաշենք, արտադրամաս, օժանդակ շինություն) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-039-0009-0004 կադաստրային ծակագրով 0,51874 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, բնակավայր Զորակերտ գյուղ Դարիկ 2-րդ փողոց, 3անասնաշենք) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու «Ագրոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար 46.100.00007, հարկ վճարողի հաշվառման համար՝05900058):

2. Օրինական ճանաչված շինության և համապատասխան հողամասի համար սահմանել վաճառքի հետևյալ գներն ու պայմանները՝ ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ինքնակամ կառուցված արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար վաճառքի գինը սահմանվում է բազային տուրքի 20-ապատիկի չափով՝ Զորակերտ բնակավայրի համար սահմանված 0.0456 գործակցի կիրառմամբ 2509,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով ( անասնաշենք, արտադրամաս, օժանդակ շինություն վաճառքի գինը կազմում է՝ 2509,4 քառակուսի մետր X 20 000 դրամ X 0.0456 = 2288573 (երկու միլիոն երկու հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: բ) Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների նշանակության ինքնակամ շինության պահպանման և սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության մեկ քառակուսի մետր հողամասի կադաստրային արժեքը Զորակերտ բնակավայրում սահմանված է 92,4 Հայաստանի Հանրապետության դրամ, շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված 5187,4 քառակուսի մետր մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է՝ 5187,4 քառ. մետր X 92,4 դրամ = 479316 (չորս հարյուր յոթանասունինը հազար երեք հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ: Սահմանված չափերով ձևավորված շինության և հողամասի ուղղակի վաճառքի ընդհանուր գինը կազմում է՝ 2767889(երկու միլիոն յոթ հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ

ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՐԴՈՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.23 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner