Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 358-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 նոյեմբերի 2025 թվականի N 358-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՐԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 82 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ 0,3010 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԳԵՍԻ ՔԵՎՆԱԿՍԶՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Անդրանիկ Վարդգեսի Քևնակսզյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա  համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի 1-ին փողոց 82բնակելի տուն  հասցեի 08-033-0015-0025 կադաստրային ծածկագրերով հողամասի տարածքում գտնվող 0,3010 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան  և բնակելի նշանակության շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:

 

Հաշվի առնելով, որ 0,3010 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, շենքերը և շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կադաստրի կոմիտեում հաշվառման  2024HLHP3Y ծածկագրով,  ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի «ա  և  «բ ենթակետերի պահանջների դրույթներով, որոշում եմ՝

1.Ճանաչել քաղաքացիներ ՝ Անդրանիկ Վարդգեսի Քևնակսզյանի և Սիլվա Վարդգեսի Վանցյանի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի 1-ին փողոց 82բնակելի տուն  հասցեի 08-033-0015-0025 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում գտնվող 0,3010 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան  նկատմամբ:

2. 2001 թվականի մայիսի 15-ից հետո /2017 թվական/ ինքնակամ կառուցված 63,7 քառակուսի մետր մակերեսով  շվաքարանը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3. Շինության օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է  20,500 (քսան հազար հինգ հարյուր) դրամ:

4. 2024 թվականին կառուցված 43,0 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը թողվել ինքնակամ:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner