Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 39-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կայացած կրկնամրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2023 թվականի հուլիսի 06-ի թիվ 3/1 արձանագրությունը.
որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի/բնակավայր Ամասիա/ սեփականությունը հանդիսացող 08-010-0104-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1,51163 հեկտար, անջրդի, 3-րդ կարգի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, 6360 ( վեց հազար երեք հարյուր վաթսուն) դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել կրկնամրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Հայկուհի Կամոյի Տեփոյանին (անձնագիր՝ AR0647843, տրված՝ «04» ապրիլի 2018 թվական, 021-ի կողմից) և կնքել հողի վարձակալության պայմանագիր:
2. Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: