Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ասքանազ Մարտիրոսյանի, իր 2023 թվականի հունիսի 30-ի դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 213,9 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` բնակելի տուն,անասնաշենք,շվաքարան) և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության08-010-0006-0005 կադաստրային ծակագրով 0,07014 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 10-րդ փողոց, 4բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 213,9 քառակուսի մետր մակերեսով բնակելի նպատակային նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` բնակելի տուն, անասնաշենք, շվաքարան) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0006-0005 կադաստրային ծակագրով 0,07014 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 10-րդ փողոց, 4բնակելի տուն) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 99530(իննսուն ինը հազար հինգ հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 343960 (երեք հարյուր յոթանասունվեց հազար երկու հազար ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 443490 (չորս հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Ասքանազ Մարտիրոսյանին /նույնականացման քարտ՝ 001750462, տրված` 021 կողմից, 10սեպտեմբերի2014 թվականին, հաշվառման հասցե` գյուղ Ամասիա 10-րդ փողոց, 4բնակելի տուն/: 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :