Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 31-ի թիվ 2387-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում տեղակայված համայնքային սեփականություն հանդիսացող 08-010-0056-0001 կադաստրային ծածկագրից, 0,02766 հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայր, 2-րդ փողոց, 68/5 հողամաս: