Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Ծախսային մաս, ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝
1) «Բաժին 6, խումբ 3, դաս 1, հոդված 4657»` «0» թիվը փոխարինել «4500,0» թվով,
2) «Բաժին 9, խումբ 2, դաս 1, հոդված 4655»` «0» թիվը փոխարինել «1200,0» թվով,
3) «Բաժին 8, խումբ 1, դաս 1, հոդված 4251»` «0» թիվը փոխարինել «2195,4» թվով,
4) «Բաժին 11, խումբ 01, դաս 02, հոդված 4891»` «59661,0» թիվը փոխարինել «51765,6» թվով: