Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 57-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններ իրականացրած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ջեմմա Ժորժիկի Հարությունյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված 26,5 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը, 39.95 և 1.97 քառակուսի մետր մակերեսով պարիսպները և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0042-0045 կադաստրային ծակագրով 0.01572 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 24-րդ փողոց, 14/3 շինություն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկությունը.
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 26,5 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը, 39.95 և 1.97 քառակուսի մետր մակերեսով պարիսպները և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0042-0045 կադաստրային ծակագրով 0.01572 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 24-րդ փողոց, 14/3շինություն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 29042025-08-0022) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 22310 (քսաներկու հազար երեք հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 109960 (հարյուր ինը հազար ինը հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 132270(հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Ջեմմա Ժորժիկի Հարությունյանին /նույնականացման քարտ՝ 008527269, տրված` 021 կողմից, 11.10.2016, հաշվառման հասցե` գյուղ Ամասիա, փողոց 24, տուն 14):
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ջեմմա Ժորժիկի Հարությունյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: