Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1.1-ին, 5-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Որոշում է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը լիազորել մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարի ՝ համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու
2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 10–Ա որոշման
1. Աղվորիկև Արավետ բնակավայրերի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Ալվար բնակավայրի վարչական ղեկավարին,
2. Եղնաջուր բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Գառնառիճ բնակավայրի վարչական ղեկավարին,
3. Լորասարբնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Ծաղկուտ բնակավայրի վարչական ղեկավարին,
4. Պաղակն բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Բերդաշեն բնակավայրի վարչական ղեկավարին,
5. Երիզակ և Շաղիկ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Զարիշատ բնակավայրի վարչական ղեկավարին,
6. Կամխուտ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Գտաշեն բնակավայրի վարչական ղեկավարին,
7. Արդենիս և Դարիկ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Զորակերտ բնակավայրի վարչական ղեկավարին: