Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 368-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 368-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱՍԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 26-ՐԴ ՓՈՂՈՑ 29/1 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ 0,009827 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՆԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Անդրանիկ Գնելի Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա  համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 26-րդ փողոց 29/1 հողամաս  հասցեի 08-010-0048-0047 կադաստրային ծածկագրերով հողամասի տարածքում գտնվող 0,009827 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա  2001 թվականի մայիսի 15-ից հետո/ 2020թվականին/ կառուցված հասարակական նշանակության խանութի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ 0,009827 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, շենքերը և շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կադաստրի կոմիտեում հաշվառման  2024XPXUNE ծածկագրով,  ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի թիվ 912-Նորոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 8-րդ, 11-րդ, կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2–րդ մասի դրույթներով 

որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում գտնվող, Անդրանիկ Գնելի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 15122018-08-0025/08-010-0048-0047 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,009827 հեկտար հողամասում /հասցեն՝ մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 26-րդ փողոց, 29/1 / ինքնակամ կառուցված 63,77 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և դա համարել քաղաքացու սեփականությունը։

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բյուջե պետք է վճարի 68400 (վաթսունութ հազար չորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճար:

3. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner