Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հաշվի առնելով, որ քաղաքացի Մարգուշ Սուրենի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրում գտնվող 08-010-0030-0016 կադաստրային ծածկագրով 0,2113 հեկտար բնակելի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 24022025-08-0023) հարակից համայնքի սեփականություն հանդիսացող 08-010-0030-0024 կադաստրային ծածկագրով 0,00931 հեկտար հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված չափորոշիչի հիմքով, այդ հողամասը ուղղակի կարգով տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 141,9 (մեկ հարյուր քառասունմեկ ամբողջ ինը տասնորդական) Հայաստանի Հանրապետության դրամ, 284,5 քառակուսի մետր հողամասի համար 13220 (տասներեք հազար երկու հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Մարգուշ Սուրենի Ղազարյանին (անձնագիր՝ AT0692674, տրված է 2021 թվականի մարտի 11-ին 021-ի կողմից):
2. Համայնքի ղեկավար` Ջեմմա Հարությունյանին.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով քաղաքացու հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը: