Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի թիվ 16-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 26/1 արձանագրությունը.
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Ամասիա/ սեփականությունը հանդիսացող 08-010-0113-0043 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1,21399 հեկտար անջրդի, 4-րդ կարգի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, 3300 (երեք հազար երեք հարյուր) դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, Գագիկ հովհաննեսի Հակոբյանին (անձնագիր՝ AU0260167, տրված՝ «07.05.2021 թվականին», 021-ի կողմից) և կնքել հողի վարձակալության պայմանագիր:
2. Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: