Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Ծախսային մաս, ըստ գործառնական և տնտեսագիտականդասակարգման՝
1)«Բաժին 4, խումբ 2, դաս 1, հոդված 5112»` «4264,6» թիվը փոխարինել «4114,6» թվով,
2)«Բաժին 4, խումբ 2, դաս 1, հոդված 5129»` «4500» թիվը փոխարինել «5250» թվով,
3)«Բաժին 4, խումբ 2, դաս 1, հոդված 5134»` «600» թիվը փոխարինել «0» թվով։