Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 29-Ն որոշման 1-ին կետով հաստատաված կարգի 16-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և հիմք ընդունելով, որ նշված քաղաքացիները համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունեն և անապահով են՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2024 թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի թվով 11/տասնմեկ/ բնակիչների տրամադրել միանվագ դրամական օգնություն ընդամենը՝ 405.000/չորս հարյուր հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
1. Նելլի Պողոսյան /Բյուրակն/ - 30. 000/ երեսուն հազար դրամ/,
2. Սմբատ Ներսիսյան /Բյուրակն/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
3. Անահիտ Միկոյան /Բյուրակն / - 20. 000/ քսան հազար դրամ/,
4. Ռոզա Առուստամյան/ Ողջի/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
5. Յուլիյա Ազարյան / Ողջի / - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
6. Զոյա Զաքարյան / Հողմիկ / - 150.000/հարյուր հիսուն հազար դրամ/,
7. Կարեն Պետրոսյան/ Արեգնադեմ/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
8. Աիդա Սիմոնյան /Ամասիա / - 30.000/ երեսուն հազար դրամ/,
9. Սուսաննա Խաչատրյան /Ամասիա / - 20. 000/ քսան հազար դրամ/,
10. Ջեմմա Վարդանյան /Ամասիա/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
11. Կարինա Ղուլյան /Ամասիա, տեղահանված/- 30.000/ երեսուն հազար դրամ/: