Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 385-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2024 թվականի N 385-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-010-0074-0155 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,01096 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՀՐԱՄԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով.

որոշում եմ՝

1. Հաշվի առնելով, որ քաղաքացի Սյուզաննա Վահրամի Աբրահամյանի սեփականության իրավունքով պատկանող Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրի 25-րդ փողոց, թիվ 23/3 հասցեում գտնվող 08-010-0074-0137 կադաստրային ծածկագրով 0,011044 հեկտար բնակելի նպատակային նշանակության  հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  կառուցապատված հողամասին (իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01032023-08-0021) հարակից համայնքի սեփականություն հանդիսացող 08-010-0074-0155 կադաստրային ծածկագրով 0,01096 հեկտար հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2016 թվականի  մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված չափորոշիչի հիմքով, այդ հողամասը ուղղակի կարգով  տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 141,9 (մեկ հարյուր քառասունմեկ ամբողջ ինը տասնորդական) Հայաստանի  Հանրապետության դրամ, 0,01096 հա հողամասի համար 15553 (տասնհինգ հազար հինգ հարյուր հիսուներեք հազար) Հայաստանի  Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Սյուզաննա Աբրահամյանին  (նույնականացման քարտ՝ 003967015, տրված է 13.03.2015 թվականին, 022-ի կողմից):

2. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ քաղացացու միջոցներով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner