Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 77-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններ իրականացրած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սամվել Մուքայելի Պողոսյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 2,4 քառակուսի մետր արտաքին և 0,2 քառակուսի մետր ներքին մակերեսով սպասարկման սրահը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0051-0038 կադաստրային ծակագրով 0,00137 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 2-րդ փողոց, 34/1) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 2,4 քառակուսի մետր արտաքին և 0,2 քառակուսի մետր ներքին մակերեսով սպասարկման սրահը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության,հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0051-0038 կադաստրային ծակագրով 0,00137 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 2-րդ փողոց, 34/1) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի կարգով 1950 (հազար ինը հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 2575 (երկու հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 4525 (չորս հազար հինգ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Սամվել Մուքայելի Պողոսյանին /անձնագիր՝ AV0269723, տրված` 021 կողմից, 2022 թվականի հունիսի 17-ին):
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Սամվել Մուքայելի Պողոսյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: