Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2023 թվականի N 110-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի 78-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի  դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի  ավագանին 

որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում (բնակավայր` Արդենիս) քաղաքացի Ռաֆիկ Վոլոդյայի Մանուկյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված եվ Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա Համայնքի սեփականությունը համարված բնակավայրերի նպատակային նշանակության շինությունները ( բնակելի տուն, անասնաշենք) եվ նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին » թիվ 78-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ

«1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 156,4 քառակուսի մետր բնակավայրերի նպատակային նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` բնակելի տուն, անասնաշենք) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-017-0004-0010 կադաստրային ծակագրով 0,12431 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Արդենիս 7-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 5) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 159800 (հարյուր հիսունինը հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 251,491 (երկու հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 411291 (չորս հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Ռաֆիկ Վոլոդյայի Մանուկյանին /նույնականացման քարտ՝ 010574770, տրված` 021 կողմից, 30 հուլիսի 2018 թվականին, հաշվառման հասցե` գյուղ Արդենիս, 4-րդ փողոց, տուն 4/:»։


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ

ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՐԴՈՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(677.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner