Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ21214 / մակնիշի մեքենան աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին հաստատելու մասին» թիվ 64-Ա որոշումը, «Գլոբալ Փարթներս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ21214 մակնիշի մեքենայի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 23.06.2025 թվականի N ՇԳԳՀ-08/06-25 հաշվետվությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 2 արձանագրությունը.
ո ր ո շ ու մ եմ՝
1. Աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացի Արմեն Ռոբերտի Ոսկանյանի /անձնագիր՝ AR0479652, տրված 11 հոկտեմբերի 2017 թվականին, 021-ի կողմից/ հետ կնքել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող VAZ21214 մակնիշի մեքենայի աճուրդ-վաճառքի պայմանագիր:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արմինե Խասիկյանին՝ օրենքով սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ և համայնքային գույքի ցանկում փոփոխություններ: