Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2022 թվականի N 26-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՄԱՍԻԱՅԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ «ԱՄԱՍԻԱՅԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի            9-րդ հոդվածի 5-րդ մասի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածների դրույթներով,՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համար՝ 46.21000083) և «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» (պետական գրանցման համար՝ 46.21000082) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:

2.    Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։

3.    Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան։

 


Կողմ -9

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ

ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.00 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner