Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իր 2023 թվականի հունվարի 16-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 1176 քառակուսի մետր արտաքին մակերեսով, 1118,64 քառակուսի մետր ներքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` դեզանոց) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-039-0108-0032 կադաստրային ծակագրով 0,15225 հեկտար մակերեսով հողամաս (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, բնակավայր զորակերտ գյուղ դարիկ 2-րդ փողոց, 7 դեզանոց/ ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված արտաքին 1176 քառակուսի մետր մակերեսով , ներքին՝ 1118,64 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` դեզանոց) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-039-0108-0032 կադաստրային ծակագրով 0,15225 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, բնակավայր Զորակերտ գյուղ Դարիկ 2-րդ փողոց, 7 դեզանոց) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու «Ագրոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար 46.100.00007, հարկ վճարողի հաշվառման համար՝05900058):
2. Օրինական ճանաչված շինության և համապատասխան հողամասի համար սահմանել վաճառքի հետևյալ գներն ու պայմանները՝ ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ինքնակամ կառուցված արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար վաճառքի գինը սահմանվում է բազային տուրքի 20-ապատիկի չափով՝ Զորակերտ բնակավայրի համար սահմանված 0.0456 գործակցի կիրառմամբ 1176 քառակուսի մետր արտաքին մակերեսով դեզանոցի վաճառքի գինը կազմում է՝ 1176 քառակուսի մետր X 20 000 դրամ X 0.0456 = 1072512(մեկ միլիոն յոթանասուներկու հազար հինգ հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ: բ) Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների նշանակության ինքնակամ շինության պահպանման և սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության մեկ քառակուսի մետր հողամասի կադաստրային արժեքը Զորակերտ բնակավայրում սահմանված է 92,4 Հայաստանի Հանրապետության դրամ, շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված 1522,5 քառակուսի մետր մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է՝ 1522,5 քառ. մետր X 92,4 դրամ = 140879 (հարյուր քառասուն հազար ութ հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ: Սահմանված չափերով ձևավորված շինության և հողամասի ուղղակի վաճառքի ընդհանուր գինը կազմում է՝ 1213391 (մեկ միլիոն երկու հարյուր տասներեք հազար երեք հարյուր իննսունմեկ ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :