Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 359-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2025 թվականի N 359-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի <<Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին>> թիվ 15-Ն հրամանով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների /համաձայն հավելված 1-ի/ հերթական ատեստավորումն անցկացնել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 11․00-ին:

2․ Աշխատակազմի քարտուղարին՝

1) հսկողություն իրականացնել և ապահովել ատեստավորման նախապատրաստման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կատարելու համար․

3․ Ատեստավորման հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Սևակ Պապոյանին /համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/․

1) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006թվականի սեպտեմբերի 11-ի 15-Ն հարամանով հաստատված <<Համայնքային ծառայողի ատեստավորման կարգ>>-ով նախատեսված գործառույթները,

2) ատեստավորման օրվա մասին տեղյակ պահել ատեստավորվող համայնքային ծառայողներին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner