Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 48-րդ, 50-րդ, 51-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Լևոն Շիրինի Առուստամյանի դիմումը ՝
ո ր ո շ ու մ եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում տեղակայված, Լևոն Շիրինի Առուստամյանի սեփականությունը հանդիսացող, 08-091-0015-0020 կադաստրային ծածկագրով 0,8981 հեկտար ընդհանուր մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, 5-րդ փողոց, 59 բնակելի տուն: