Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2025 թվականի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում / բնակավայր Եղնաջուր/ քաղաքացի Սերգեյ Ալբերտի Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը օրինական ճանաչելու եվ այն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարելու մասին» թիվ 305-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման վերնագրում «բնակելի » բառը փոխարինել «արտադրական » բառով:
2) նախաբանում և 1-ին կետում գրված «բնավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության» բառերը փոխարինել «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների»բառերով: