Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2025 թվականի N 55-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԲՅՈՒՐԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԽԱՍ ՔԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՍՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՅՈՒԼԻԲՈՒԼԱՂԻ ՏՈՒՖԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի տարածքում «ԽԱՍ ՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կողմից Գյուլիբուլաղի տուֆի հանքավայրում ընդերքի ուսումնասիրության և այլ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի մարտի 10-ի արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմաններում գտնվող, Բյուրակն բնակավայրի տարածքում «ԽԱՍ ՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կողմից Գյուլիբուլաղի տուֆի հանքավայրում ընդերքի ուսումնասիրության և այլ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար

2. Ընդերքի հետազոտական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ հողամաս տրամադրելու հարցին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:


Կողմ -8

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(589.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner